Ամենամոլի կինոդիտողն անգամ այսօր չի կարող դժգոհել ֆիլմերի պակասից: Ինտերնետն ու անթիվ քանակությամբ հեռուստաալիքները լսարանին հնարավորություն են տալիս ամենատարբեր ժանրերի միջև լայն ընտրություն կատարել՝ գոհացնելով անգամ ամենանրբաճաշակ և քմահաճ հեռուստադիտողին:
Կինոարտադրանքը, ի տարբերություն արվեստի շատ այլ ճյուղերի, արդիականությունը երբեք չի կորցրել. armlur.am-ի «Վերջին անգամ ի՞նչ ֆիլմ եք դիտել» հարցը հստակ պատասխանների էր արժանանում, և մեր երիտասարդ զրուցակիցները կոնկրետ ֆիլմերի անուններ էին նշում:
Ժամանակի կամ ցանկության պակասի պատճառով մեր երիտասարդները ֆիլմեր նախընտրում են դիտել տանը՝ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում՝ ավելի քիչ նախընտրելով մեր քաղաքի կինոթատրոնները:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան