«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է այս մրցաշրջանում մյունխենցիների նպատակների մասին:
«Մեր հիմնական նպատակը Գերմանիայի առաջնությունում հաղթելն է: Մեզ համար դա հեղինակության տիտղոս է: Բունդեսլիգայում վերջնական հաջող արդյունքի համար թիմն աշխատում է ամեն օր:
Սակայն հիմա «Բավարիա»-ն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Մեզ պետք են մարզումներ և մշտական խաղային պրակտիկա: Հաջորդ մի քանի ամիսները շատ դժվարին են լինելու: Մեր կազմում շատ վնասվածքներ ունեցողներ կան. Ֆրանկ Ռիբերին բաց կթողնի 2-3 շաբաթ, Արիեն Ռոբենն առողջ է, բայց նա չունի խաղային պրակտիկա», – ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն կսկսի Գերմանիայի առաջնությունը «Վորֆսբուրգ»-ի դեմ խաղով: