Մյունխենի «Բավարիա»-ի 25-ամյա կիսապաշտպան Խավի Մարտինեսը ձախ ոտքի վիրահատության է ենթարկվել:
«Ամեն ինչ բարեհաջող է անցել: Հիմա ես պետք է շարունակեմ վերականգնվել», – գրել է ֆուտբոլիստը համացանցի իր էջում:
Հիշեցնենք, որ Մարտինեսը ստացել էր մկանների պատռվածք Գերմանիայի Սուպերգավաթի՝ «Բորուսիա»-ի (2:0) դեմ խաղի ժամանակ: Բժիշկների խոսքերով, ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ կես տարի:
Մյունխենյան ակումբի կազմում կիսապաշտպանը հաղթել է Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանում, իսկ ավելի վաղ Իսպանիայի հավաքականի կազմում դարձել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: