Օգոստոսի 22-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.40-ին:
Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն` ամբողջությամբ:
Վարորդ Ա. Գ.-ն տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: