Հայ ուսանող-շախմատիստները նվաճեցին բրոնզե մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-24-ը Լեհաստանում կայացած համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում Հայաստանի ուսանողների թիմը Ռուսաստանի Դաշնության հավաքականի հետ նվաճել է հավասար միավորներ եւ միայն լրացուցիչ միավորներով զիջելով ՌԴ թիմին՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Առաջնության հաղթող են ճանաչվել տանտերերը՝ լեհ շախմատիստները։

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Գրիգորյանն առաջնության անհատական պայքարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային կարգի վարպետներ Մարիա Գեւորգյանը եւ Տիգրան Պետրոսյանը։

Նշենք, որ մեր ուսանող շախմատիստներն առաջին անգամ էին մասնակցում համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում։ Հայաստանյան ուսանողական թիմը համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությանը մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ, որի շնորհիվ ուսանողական թիմերը պարբերաբար մասնակցում են միջազգային ուսանողական ստուգատեսների։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա




Լրահոս