Լոս Անջելեսում կայացած «Էմմի» հեռուստամրցանակաբաշխության ժամանակ Հայդեն Պանետտյերին խոստովանել է, որ ինքն ու իր փեսացուն՝ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, աղջիկ են ունենալու: 25-ամյա դերասանուհին պատմել է նաև երեխայի անունը որոշելու հետ կապված դժարությունների մասին, տեղեկացնում է E! News-ը:
Լրագրողներից մեկին տրված հարցազրույցում Պանետտյերին նշել է, որ իր փեսացուի հետ իրենք որոշել են աղջկա այնպիսի անուն ընտրել, որպեսզի այն միաժամանակ և՛ ամերիկյան լինի, և՛ ուկրաինական: Ապագա մոր խոսքով, այս որոնումները դեռ հաջողությամբ չեն պսակվել: