Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը երեք տարի հետո. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապագան կանխատեսելու ունակությունը հասարակության մեջ հետզհետե նվազում է: Մեր օրերում մարդիկ այլ ելք չունեն, քան, ինչպես իրենք են ասում, օրով ապրել: Պատճառը անկանխատեսելի ժամանակներն ու սոցիալական վատթար պայմաններն են, որոնք անիմաստ են դարձնում վաղվա օրը պլանավորելը:

Armlur.am-ի հարցադրումը, սակայն, գրեթե ամբողջական պատասխանի արժանացավ մեր բոլոր հարցվածների կողմից: Ցավոք, մեր հասարակության շրջանում հոռետեսությունն աճել է, և մարդիկ մեր ոչ հեռու ապագային ամենևին էլ վարդագույն ակնոցներով չեն նայում:

Լավատեսներ մեր զրուցակիցնրի շրջանում, իհարկե, կային: Բայց մարդիկ վաղվա Հայաստանը շատ ավելի ապահով էին տեսնում` զուտ լավատես լինելու պարզ մարդկային զգացողությունից դրդված` դժվարանալով դրա իրական հիմքերը մատնանշել:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս