Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու կողմնակիցներն այդ տարածաշրջանում գնալով շատանում են: Այդ մասին են վկայում բրիտանական YouGov հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների արդյունքները:
Ըստ «Time» և «Sun» թերթերում հրապարակված հետազոտության արդյունքների՝ անկախության հակառակորդների թիվը կազմում է 53%, իսկ կողմնակիցներինը՝ 47%:
Ընդ որում, օգոստոսի կեսերին այդ ցուցանիշները, համապատասխանաբար, կազմում էին 57% և 43%, իսկ օգոստոսի սկզբին՝ 60% և 39%:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը Շոտլանդիայի 1063 բնակչի շրջանում:
Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2014թ. սեպտեմբերի 18-ին: