Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բռնցքամարտիկ, թեթեւ քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին:
Նախարարը ողջունել է չեմպիոնուհուն եւ շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Ս. Կենտիկյանը պատմել է Հայաստան այցելության, իր առաջիկա պլանների մասին, տեղեկացրել, որ պատրաստվում մենամարտի, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: