Շվեցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով US Open մրցաշարում հաղթանակ տոնեց Ռոբերտո Բաուտիստոյի նկատմամբ (6:4, 6:, 6:2), ընդգծել է, որ քառորդ եզրափակչում նրան հետաքրքիր պայքար է սպասվում ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ:
Աշխարհի երրորդ ռակետի խոսքով՝ Մոնֆիսն ունակ է մոտ ժամանակներս զգալի առաջխաղացում գրանցել:
«Նա ունի պոտենցիալ առաջին տասնյակում տեղ ունենալու հարցում: Գաելը շատ լավ է շարժվում, նա շատ լավ փոխանցումների է տիրապետում: Բայց նրան հաճախ են խանգարել վնասվածքները: Ես կարծում եմ, որ կարող եմ մի քանի խաղացողի անունից հանդես գալ. մենք սիրում ենք նայել, թե ինչպես է խաղում Մոնֆիսը», – նշել է նա: