Կոնդեցիներին «ցրեցին» Կառավարության 3-րդ շենքի դիմացից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց առավոտյան հավաքված կոնդեցիներին, ովքեր երթով շարժվել էին դեպի Կառավարության 3-րդ շենք, հանրապետության նախագահը խոստացել էր, որ Քաղաքաշինության նախարարը նրանց կընդունի ու հնարավորինս որոշակի պարզաբանումներ կներկայացնի այդ թաղամասի բնակիչների անելիքների վերաբերյալ:

Քիչ առաջ Armlur.am-ի տեսախցիկի փոխանցած կադրերը փաստեցին, որ Նարեկ Սարգսյանն այդպես էլ հարկ չի համարել հանդիպել արդեն 7 տարի իրենց իրավունքների համար պայքարող բնակիչներին, և մարդիկ, լսելով, որ իրենց վաղը՝ ժամը 16-ին կզանգահարեն, հուսախաբ հեռացել են:

Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս