Պորոշենկոն Ռադային է ներկայացրել Ասոցացման համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայի դիտարկմանն է ներկայացրել Ուկրաինայի՝ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթն այսօր հայտնվել է նաև խորհրդարանի կայքում:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեռ հունիսի վերջին Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել էին համաձայնագրի տնտեսական հատվածը, իսկ քաղաքական հատվածը երկրի արդեն նոր իշխանությունները ստորագրել էին մարտին: Սակայն, որպեսզի փաստաթղթերն ուժի մեջ մտնեն, դրանք պետք է վավերացվեն ԵՄ երկրների խորհրդարանների, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից:




Լրահոս