Մեքենան բախվել է պատին. 20-ամյա վարորդը տեղում զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում` «V 91» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այվազովսկի և Նոր Արեշի 34-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Սամանդ» մակնիշի 34 UA 694 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, վարորդ Մ. Ղ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևոր Ք. Մ.-ն (ծնվ. 1994թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: 




Լրահոս