16-րդ թաղամասի գազաֆիկացման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է,որ 24 շենքերում աշխատանքներն ավարտված են, և շուրջ 750 բնակիչ արդեն իսկ միացել է գազամատակարարման ցանցին, ևս 400-ը բաժանորդագրված է: Նշվել է նաև, որ թաղամասի 5 շենքերի բնակիչներ, ինքնակամ միջամտությունների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, հրաժարվում են շենքի գազիֆիկացումից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս հանդիպել բնակիչների հետ և քննարկել հարցը:

«16-րդ թաղմասի գազիֆիկացման խնդիրը վերջին 20 տարիներին ամենասպասված ծրագիրն էր աջափնյակցիների համար, որն այս երկու տարիներին մենք կարողացանք կյանքի կոչել և, ըստ էության, ավարտել: Սակայն մտահոգիչ է, որ դեռևս 5 շենքերում խնդիրը շարունակում է արդիական մնալ:  Այս ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տանել: Մեկ անգամ ևս տեղում հանդիպեք բնակիչների հետ, զրուցեք և փորձեք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որից հետո միայն, եթե բնակիչները կրկին կհրաժարվեն գազիֆիկացման հնարավորությունից, ապա նոր միայն հարցը համարենք փակված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս