Ժառանգության բուկլետը պատռողն անչափահաս է.Ոստիկանություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը տեսապարզաբանում է ներկայացրել նախօրեին Ավանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ խոչընդոտվել էր “Ժառանգություն” կուսակցության քարոզարշավը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ հայտնել, որ մի շարք քաղաքացիներ խոչընդոտել են իր ընտրարշավը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանություն է բերվել անչափահաս Սամվել Իսահակյանը, ով հայտնել է, որ Ավանի 3-րդ փողոցում պատռել է “Ժառանգություն” կուսակցության բուկլետը: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս