Անգլիայում 16-ամյա բնակչուհի Տաշա Ժիլկայը հեղուկ կոսմետիկ միջոցի օգտագործումից ծանր ալերգիա է տարել ինչն էլհանգեցրել է մահացու հիվանդության ու պլաստիկ վիրահատության: Նրա մոտ ալերգիկ ռեակցիա սկսվել է չինական կոսմետիկայի օգտագործման արդյունքում, -հայտնում է Life News-ը:
Ինչպես նա է պատմել, աչքերի համար նախատեսված հեղուկ միջոցն օգտագործելուց հետո, ուժեղ այրոց է սկսվել նախ ձախ աչքում, իսկ մի քանի օրից նաև` աջ: Աղջկա ծնողները խուճապի են մատնվել, երբ աղջիկն ասել է, որ չի տեսնում նույնիսկ 1 մետր հեռավորության վրա գտնվող իրերը: Տաշայի ընտանիքն անհապաղ դիմել է ակնաբույժի օգնությանը: Սակայն նրանք չեն կարողացել պարզել հիվանդության իրական պատճառը:4 ամիս անց բժիշկները նրա մոտ հայտնաբերել են չարորակ գոյացություն, որի զննման արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ աղջկա մոտ հազվադեպ` նեյրոբլաստոմա հիվանդություն է: Բժիշկների խոսքով` քաղցկեղային գոյացությունն աղջկա գլխում մեծ արագությամբ սկսվել է տարածվել եւ նրան վիրահատության են ենթարկել: Սակայն, ըստ բժիշկների, աղջկա կյանքը վտանգի տակ է: Նրա հարազատները որոշել են գտնել մեղավորներին: Սակայն այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել չինական կոսմետիկական ընկերության հետ: