Ընենց էլ մուննաթ ես գալիս մեր վրա, չենք հասկանում ինչի համար. վարչապետը՝ ԿԳ փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց օրինագիծ, որով Ուսուցչի տոնը նշելու համար Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտին առաջարկում է տրամադրել 10 մլն 848 հազար դրամ:

Նախագիծը ներկայացնելու ժամանակ Հովիկ Աբրահամյանը բարկացավ և Մկրտչյանին կարգադրեց, որ ավելի բարձրաձայն ներկայացնի, որ Կառավարության բոլոր անդամների համար նրա խոսքը լսելի լինի:

«Պարոն Մկրտչյան էդ թուղթը հնարավոր չի՞ նորմալ ներկայացնել, նորմալ ներկայացրե՛ք, մենք էլ հասկանանք: Ես գիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց պետք է մնացածն էլ լսեն»,- ասաց Աբրահամյանը: Դրանից  հետո Մկրտչյանը սկսեց ավելի բարձր տոնով ներկայացնել նախագիծը, ինչը ևս առաջացրեց Աբրահամյանի զայրույթը:

«Ընենց էլ մուննաթ ես գալիս մեր վրա, չենք հասկանում՝ ինչի համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս