Այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև:
Թեև պատգամավորներին քաջալերելու էր եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հորդորելով խաղալ այնպես, ինչպես աշխատում են օրենսդիր մարմնում, սակայն դա չփրկեց խորհրդարանականներին պարտությունից:
Արդյունքում՝ 2:0՝ հօգուտ լրագրողների: