Ռուսաստանը վատ երկիր է, քանի որ այն միանձյա եք ղեկավարում. Ջիգարխանյանը՝ Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցիների խնդիրը կայանում է նրանում, որ ոչ ոք չի կարողանում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի երեսին ճշմարտությունն ասել: Այս մասին Гордон պարբերականին տված հարցազրույցում ասել է հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

«Երկու-երեք տարի առաջ ես նկարահանվում էի Նուրսուլթան Նազարբաևի մասին փաստագրական ֆիլմում և հանդիպեցի Վլադիմի Պուտինի հետ: Ես ասացի նրան.«Ռուսաստանը վատ երկիր է, որովհետև դուք այն միանձնյա եք կառավարում», -պատմում է Ջիգարխանյանը:

Դերասանի կարծիքով, Պուտինը երկրի ղեկավարն է, սակայն նրա կարծիքից բացի գոյություն ունեն երկրորդ, երրորդ և, նունիսկ, չորրորդ կարծիքները, սակայն երկրում լսում են միայն նրան:

«Այսօր մենք բոլորս (…) կրկնում ենք, «Թող Պուտինը լավը լինի»: Բայց նա չի կարող: Դրա համար ճշմարտությունը պետք է նրա երեսին ասել: Չէ որ մենք ենք նրան ընտրել, որ կառավարի երկիրը, և պետք է նրանից պահանջենք՝ այս մի վաճառեք, իսկ այն եկեք՝ գնենք», – ընդգծել է դերասանը:

«Մեզ ԽՍՀՄ-ում 70 տարի ցուցում են տվել, թե ում է պետք ընտրել: Մենք պատվերով ֆուտբոլ, կինո և թատրոն էինք խաղում: Կոչվում էր՝ սոցռեալիզմ, թեև մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե դա ինչ էր», – ասել է Ջիգարխանյանը:




Լրահոս