Երեկ Վարդենիս քաղաքում 33-ամյա Արման Մանուկյանի սպանության մեջ կասկածվող 34-ամյա Սասուն Կարապետյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Ինչպես Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, միջադեպի մյուս մասնակիցների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողները եղել են Ա. Մանուկյանի հորեղբոր որդի Վահագնը և ոմն Սասունը: Նշենք, որ Վարդենիսում այդ ազգը հայտնի է «մաշադու» անվամբ, որն աչքի է ընկնում կրիմինալ պատմություններով: Արման Մանուկյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջինս սպանվել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով:
Ա. Մանուկյանը հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ ըստ վարդենիսցիների՝ Արմանը և Վահագնը զբաղվում են «չղջիկությամբ»՝ նրանք Սոթքից ոսկու հանքանյութ են գողանում և գաղտնի վաճառում: