Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան վավերացրած 179 երկրները միաձայն քվեարկել են դյութի-ֆրի խանութներում ծխախոտի վաճառքն արգելելու՝ կառավարություններին և խորհրդարաններին ուղղված առաջարկի օգտին:
Կոնֆերանսն անցկացվում է հոկտեմբերի 13-ից 18-ը Մոսկվայում:
Առաջարկի համաձայն, կոնվենցիային մասնակից երկրները պետք է դիտարկեն դյութի-ֆրի խանութներում ծխախոտի վաճառքն արգելելու կամ սահմանափակելու այն անձանց համար, ովքեր միջազգային ուղևորություններ են կատարում:
Ռուսաստանը միացել է շրջանակային կոնվենցիային 2008թ.-ին, տեղեկացնում է gazeta.ru-ն: