Կարլ Ֆրոչը սպառնում է հեռանալ բռնցքամարտից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBA և IBF վարկածներով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն բրիտանացի Կառլ Ֆրոչը (33-2, 24 КО) պատրաստ է ձեռնոցները մեխից կախել, եթե նրա մենամարտը մեքսիկացի Խուլիո Սեզար Չավես-կրտսերի հետ (48-1-1, 32 նոկաուտ) չիրականանա: Պարտադիր հավակնորդ՝ իր համերկրացի և 2008թ.-ի օլիմպիական չեմպիոն Ջեյմս Դիգեյլի (19-1, 13 նոկաուտ) հետ Կարլը, կարծես թե, չի պատրաստվում մենամարտել:

«Այդպիսին է իմ որոշումը, և ես այդ մասին արդեն ասել եմ (պրոմոութեր) Էդդի Հերնին», – Ֆրոչի խոսքերն է մեջբերում է Sky Sports News-ը: «Ինձ համար իմաստ չունի ռիսկի տակ դնել իմ ձեռքբերումներ՝ այն խաղասեղանի վրա դնելով հերթական բրիտանացի հավակնորդի դեմ, ով դրան արժանի չէ: Ես արժանին եմ մատուցում Դիգեյլին. նա օլիմպիական չեմպիոն է, լավ է առաջ գնում իր կարիերայում և հանդիսանում է պարտադիր հավակնորդ, սակայն դա ոչինչ չի փոխում:

Արդյոք ես նրան լուրջ եմ ընդունում՝ միանշանակ: Սակայն մենամարտը Չավեսի հետ Վեգասում իմ գլխավոր առաջնահերթությունն է: Եթե ինձ վիճակված չէ հանդիպել Չավեսի հետ, ապա մեծ է հավանականությունը, որ ես կհեռանամ բռնցքամարտից: Եվ կանեմ դա որպես երջանիկ մարդ», – ասել է Ֆրոչը:

sezar




Լրահոս