Փոքրիկ արքայազնը «փրկել» է դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական արքայազն Ջորջը փակման վտանգից «փրկել» է Չիրտոն գյուղի դպրոցը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դպրոցի աշակերտները նամակ են գրել Ջորջին և իր ծնողներին՝ Քեմբրիջի իշխանին և իշխանուհուն՝ նրանցից օգնություն խնդրելով:

Չիրտոնի դպրոցը պատրաստվում էին փակել, քանի որ աշակերտների քանակը բավարար չէր: Սակայն 7-ից 11 տարեկան 11 դպրոցականներ նամակով դիմել են արքայական ընտանիքին: Նրանք խոստովանել են, որ սիրում են իրենց դպրոցը և առաջարկել են այտեղ գրանցել նաև արքայազն Ջորջին, երբ նա հասնի համապատասխան տարիքի: Այժմ թագաժառանգը 15 ամսական է:

Դպրոցի աշակերտներն ու աշխատակիցները շատ զարմացել են՝ պատասխան ստանալով: Դրանում ասվում էր, որ ուսումնական հաստատությունը տպավորել է Ուիլյամին և Քեյթին:

Ինչպես նշում է The Telegraph-ը, թագավորական ընտանիքի ուղերձը՝ Ուիլյամի, Քեյթի և Ջորջի լուսանկարով, հանձնվել է դպրոցի յուրաքանչյուր աշակերտին: Այդ պահից աշակերտների թիվն ավելացել է և հասել 45-ի, ինչն էլ փրկել է դպրոցը փակվելուց:




Լրահոս