Ամերիկուհին խրվել է ծխատարի մեջ՝ փորձելով ներխուժել ինտերնետի միջոցով ծանոթացած տղամարդու տուն: 28-ամա կնոջը ծխատարից հանելու համար փրկարարները ստիպված են եղել սպասքի լվացման հեղուկ օգտագործել:
Դեպքի մասին ոստիկանությանը հայտնել են Կալիֆորնիայի Սաուզենդ-Օուքս քաղաքի բնակիչները: Վաղ առավոտյան նրանք փողոցից կանացի բղավոցի ձայն են լսել: Ինչպես պարզվել է, այն լսվել է ծխատարից, որում խրվել էր տեղի բնակչուհին՝ Ջենովևա Նունեզ-Ֆիգերան:
Ինչպես տեղեկացրել է ABC7-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու հրշեջները: Նրանք ստիպված են եղել քանդել ծխատար խողովակը և սպասք լվանալու հեղուկ օգտագործել՝ կնոջը դուրս հանելու համար: Օպերացիայի ավարտից հետո կնոջը հիվանդանոց են տեղափոխել:
Տան տերն այդ ժամանակ բացակայել է քաղաքից: Ավելի ուշ նա պատմել է, որ կնոջ հետ ծանոթացել է ինտերնետի միջոցով և նույնիսկ մի քանի անգամ նրան հրավիրել է ժամադրության: Սակայն հետագայում նա որոշել է, որ իրենք այլևս չպետք է հանդիպեն: Հավանաբար կինն այդ որոշման հետ համաձայն չի եղել: Նա հետապնդել է իր նոր ծանոթին, իսկ երկու շաբաթ դեպքից առաջ էլ փորձել է նրա տանիքը բարձրանալ: Տղամարդը ոստիկանություն է կանչել, սական կինը հասցրել է փախչել: