Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքանյութը կուրացրել է նույնիսկ ազգակցական կապ ունեցող հարազատներին: Այսօր Վարդենիս քաղաքում հորեղբորը մեղադրում են իր հարազատ եղբոր որդու սպանությունը կազմակերպելու մեջ: Թերևս սրանից ավելի դաժան բան դժվար էր պատկերացնել:
Հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել էր 33-ամյա Արման Մանուկյանը: Սպանված Արմանի եղբայրը` Գրիշա Մանուկյանը, դեպքի ժամանակ նրա հետ է եղել եւ տեսել է, թե ով ինչպես է եղբորը սպանում: Ո՞վ է սպանության պատվիրատուն:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան