Հույս ունեմ՝ Մեյվեզերի դեմ մենամարտը տեղի կունենա հաջորդ տարի. Պակյայո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին Չինաստանում Մենի Պակյայոն (56-5-2, 38  նոկաուտ) կպաշտպանի իրեն պատկանող WBO տիտղոսը Քրիս Ալգիերիի դեմ մենամարտում: «Պակմենը» հույս ունի, որ հաղթանակի դեպքում նրան կհաջողվի պայմանավորվել երկրպագուների կողմից սպասվող Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի վերաբերյալ (47-0, 26 նոկաուտ):

«Հույս ունեմ՝ այդ մենամարտը կկայանա հաջորդ տարի: Սակայն այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ Քրիս Ալգիերիի դեմ մենամարտի վրա: Կարծում եմ՝ միայն նոյեմբերի 22-ից հետո խելամիտ կլինի անդրադառնալ այդ թեմային: Կարիերաս ավարտելու մասին դեռ չեմ մտածում: Կշարունակեմ ելույթներս. կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»,-նշել է Պակյայոն:




Լրահոս