Ամուսինները փորձել են գողանալ գերեզմանատան ծաղկեպսակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանրապետությունում գրանցվել է հերթական արտառոց դեպքը: Armlur.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գերեզմանատնից գողություն կատարելու դեպք է արձանագրվել: Ոստիկանության Մարալիկի բաժնի ծառայողները ծաղկեպսակներ գողանալու պահին բռնեցրել են ամուսինների: Վերջիններս խոստովանել են, թե ծաղկեպսակները պատրաստվում էին գողանալ վաճառելու նպատակով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ ամուսինները ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս