Տհաճ կամ հաճելի սովուրույթներ կան, որոնք մեր հասարակությունից բոլոր ժամանակներում անբաժան են մնացել: Աղջիկների հետևից ռեպլիկների միջոցով նրանց գեղեցկությունը գնահատող արտահայտությունների «մոդան» պարզապես ժամանակ առ ժամանակ ուժգնանում կամ նահանջում է: Armlur.am-ի զրուցակիցների գնահատմամբ այս սովորույթը հետամնացության և անդաստիարակության հետևանք է, թեև շատ հաճախ աղջիկները իրենց պահվածքով ու հագուկապով ռեպլիկի առիթ են տալիս: Շատերը համարում էին, որ արական սեռի որոշ ներկայացուցիչներ դրանով ինքնադրսևորման փորձեր են անում եւ նման մարդկանց գիտակցությունը չի ներում հասկակալ, որ այդպիսի քայլերով է´լ ավելի են իջեցնում իրենց:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան