Ինքնասպանության փորձ կատարած կինն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նոր-Նորքի 2-րդ զանգվածում ինքնասպանության փորձ կատարած 22-ամյա Լենայի վիճակը կայուն բավարար է. հավանաբար նա այսօր դուրս կգրվի: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից:

Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից Armlur.am-ը երեկ տեղեկացել էր, որ Լենան իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա, ուղեղային կոմա» ախտորոշմամբ և այժմ գտնվում է Վերակենդանացման բաժնում: Այս պահին երիտասարդ աղջկա վիճակը բավարար է: Նրա մոտ առկա էր նախադաստակների կոտրվածք, կզակի վնասվածք-վերք: ԲԿ-ից մեզ տեղեկացրին նաև, որ աղջկա արյան մեջ 1,3 տոկոս ալկոհոլ է եղել:

ՀՀ Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկանում է, որ ինքնասպանության փորձի դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ հանգամանքները պարզելու համար:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Լենան վերջերս էր ամուսնացել և այդ քայլին է գնացել նորաստեղծ ընտանիքում խնդիրներ ունենալու պատճառով:




Լրահոս