Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը զինվորական կյանքում իրեն չի տեսել, ինչի համար էլ որոշել է տնտեսական գործունեությամբ զբաղվել: Վարչապետն իրեն հաջողված բիզնեսմեն է համարում, սակայն քաղաքականությունը ստիպել է, որ թողնի այդ ոլորտն ու զբաղվի միայն քաղաքական գործունեությամբ:
Armlur.am-ի զրուցակցի այսօրվա երազանքներից մեկն այն է, որ Արցախը մի քանի տարի հետո իր զարգացվածությամբ չզիջի աշխարհի զարգացած պետություններին:
Արա Հարությունյանը պատերազմի դաշտ է գնացել այն գիտակցությամբ, որ գոնե մի կտոր հաց ունենան, բայց դա լինի անկախ երկրում: 1992թ. նա անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան