Անցած գիշերվանից չդադարող հորդառատ անձրևի պատճառով Բաքվում մի շարք բնակելի տներ հայտնվել են ջրի տակ: Այդ մասին տեղեկացրել է Trend-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Գերատեսչությունից հայտնել են, որ մայրաքաղաքի Նարիմանովյան շրջանում փրկարարները տարհանել են մի քանի շենքերի բնակիչներին: