Երբ Զարուհի Փոստանջյանը կմիանա «Եռյակ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եռյակ»-ը փոքր խորհրդարանական համագործակցություն է, որը դեռ կշարունակվի, բայց ոչ ավելին: Այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» ուժերի համագործակցությանը, այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Այն հարցին, թե արդյոք երեք ուժերին կհաջողվի գնալ արտահերթ ընտրությունների, պատգամավորը նշեց, թե  հասարակությանը պետք է հաջողվի գնալ արտահերթ ընտրությունների:

«Սա մի փոքր խնդիր չէ, ոչ էլ քաղաքական խմբերի, սա հայության խնդիրն է, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն և ազատվենք Սերժ Սարգսյանից», – ընդգծեց նա:

Զ. Փոստանջյանը հայտարարեց, թե դեռ չի հասունացել այն պահը, որ ինքն էլ որոշի մասնակցել երեք ուժերի հանրահավաքներին:

«Դեռ չի հասունացել այն պահը, որ մասնակցեմ հանրահավաքին: Ես միասնական հարթակ, միասնական հրապարակ դեռ չեմ տեսնում: Իմ խնդիրն է այսօր արտահերթ ընտրություններին մասնակից լինելը: Ես դեռ չեմ տեսնում կամք այդ ընտրությունների անցկացման համար», – նշեց նա:




Լրահոս