Վրաստանի վարչապետ Իռակլի Գարիբաշվիլին ներկայացրել է պաշտպանության նոր նախարար Մինդիա Ջանելիձեին, տեղեկացնում է Грузия Online-ը:
Ներկայումս Մինդիա Ջանելիձեն զբաղեցնում է Ազգային անվտանգության և ճնգնաժամների կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնը:
«Ներկայացնում եմ ձեզ պաշտպանության նոր նախարար Մինդիա Ձանելիձեին, ով անտանգության հարցերով իմ օգնականն է եղել: Նա մասնագիտությամբ իրավաբան է, հավելյալ կրթութունը ստացել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Աշխատել է Վրաստանի հետախուզական ծառայությունում. 2012թ.-ից 2014թ.-ը ղեկավարել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտը: Մինդիա Ջանելիձեն ունի գնդապետի կոչում, ստացել է տարբեր պարգևներ, ունի ընտանիք՝ կին և երեք երեխաներ: Ուզում են Մինդիա Ջանելիձեին հաջողություն մաղթել: Հուսով եմ, որ նա ավելի լավ նախարար կլինի, քան իր նախորդը», – հայտարարել է Գարիբաշվիլին: