2002 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարեց Խաղաղապահների միջազգային օր `International Day of United Nations Peacekeepers: Օրը կոչված է հարգանքի տուրք մատուցելու խաղաղապահներին` նրանց ինքնազոհության ու հավատարմության համար:Օրը նշանավորում է այն աշխատանքը, թե ինչ է արել ՄԱԿ-ը տարբեր երկրներում` թեթևացնելու համար պատերազմող կողմերի տառապանքներն ու հաշտեցնելու կողմերին: Երբ 1948 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ն հիմք դրեց առաջին խաղաղապահ առաքելությանը, ներկաներից քչերը կարող էին մտածել` որքան կփոխվի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գործունեության բնույթը: Այսօր ՄԱԿ-ի խաղաղաղահ զորքերում ծառայում է ավելի քան 72 հազար զինծառայող ու 15 հազար քաղաքացիական անձ:
Այսօր ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ