Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը՝ Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Լոնդոնի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ: Սերբ թենիսիստը կիսաեզրափակչում առավելության է հասել ճապոնացի Կեյ Նիշիկորիի նկատմամբ:

Նովակն  առավելության է հասել 6:1, 3:6, 6:0 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե: Եզրափակիչ է դուրս եկել նաև աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, ով 2 ժամ 48 րոպե տևած խաղում դժվարին հաղթանակ տարավ մրցակից Ստանիսլավ Վավրինկայի նկատմամբ:

 




Լրահոս