Խաղի սկզբում թիմը վատ տեսք ուներ. Ֆերնանդու Սանտուշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականը երեկ ընկերական հանդիպում անցկացրեց Արգենտինայի ընտրանու հետ և հաղթանակ տարավ 1:0 հաշվով: Խաղից հետո պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը նշել է.

«Մեկնարկային 20 րոպեներին մեր թիմը շատ վատ տեսք ուներ: Մենք արգենտինացիներին թույլ տվեցինք խաղալ եւ վերահսկել գնդակը: Հետո Պորտուգալիան սկսեց ավելի շատ լինել գնդակով, իսկ երկրորդ խաղակեսում ես խաղադաշտից հեռացրի հոգնած ֆուտբոլիստներին: Իմ թիմը գոլ բաց չի թողնում երրորդ խաղում անընդմեջ, իսկ դա հիանալի է»:




Լրահոս