Թուրքիայում Իրաքից գաղթած եզդիներին ապրելու բնակավայր չեն տրամադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ օրերս ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքների բնակիչները կրկին դրամահավաք են ացկացրել Իրաքի եզդիներին օգնելու նպատակով:

«Ժողովուրդ»-ը նույն մարզի Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանից տեղեկացավ, որ եզդիաբնակ համայնքները կարողացել են հավաքել միայն 3 մլն 400 հազար դրամ, որն էլ օրեր առաջ ուղարկել են Թուրքիա:

Գյուղապետի պատմելով՝ բացի այս գումարից՝ Կանչ համայնքի մոսկվաբնակ եզդիներն Իրաքից Թուրքիա գաղթած եզդիներին օգնել են նաեւ հագուստով եւ նպարեղենով:

«Մենք մտահոգված ենք, քանի որ Թուրքիայում Իրաքից գաղթած եզդիներին տարածք, ապրելու բնակավայր չեն տրամադրում: Այդքան էլ ուշադիր չեն»,- լրացրեց գյուղապետը: Զրույցի ավարտին Բշարյանը փոխանցեց, որ վերջերս վեց ընտանիք պատրաստվել է գալ հայաստան եւ բնակություն հաստատել միայն մեկ համայնքում, սակայն փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել գալ:




Լրահոս