Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր Վազգեն Խաչիկյանի գործով հերթական դատավարությունը, որը, սակայն, հետաձգվեց:
Ինչպես դատարանից հայտնում է armlur.am-ի թղթակիցը, հայտնի է դարձել, որ մահացել է գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի հայրը:
Դատարանը որոշում է կայացրել նրան ՔԿՀ-ից 4-օր բացակայելու թույտվություն տալ՝ հուղարկավորությանը մասնակցելու համար:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: