Մենամարտից առաջ տեղի է ունեցել բռնցքամարտիկներ Մեննի Պակյաոյի և Քրիս Ալգիերիի կշռման արարողությունը:
Հիշեցնենք, որ վերջիններս իրենց ուժերը կչափեն նոյեմբերի 23-ին Մակաոյում:
Պակյաոն կշռում է 143,8 ֆունտ (65,23 կգ): Ալգիերին առաջին կշռման ժամանակ ցույց տվեց 144,4 ֆունտ, իսկ շորերը հանելուց հետո՝ 144,2 ֆունտ: Սակայն կանոնների համաձայն քաշը չպետք է ավել լինի 144-ից, և Ալգիերիին երկու ժամ պահանջվեց անհրաժեշտ քաշը ստանալու համար: Ի վերջո, նրա քաշը 143,6 ֆունտ էր (65,14 կգ):