ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոմիտասի պողոտայում

Առատ եւ անսպասելի տեղումների հետեւանքով 259 համարի ավտոբուսը մխրճվել է ձյան մեջ: Ուղեւորները ստիպված են եղել իջնել ավտոբուսից եւ հրել այն: Մինչդեռ քաղաքապետարանից վստահեցնում էին, որ իրականացվում են մաքրման համապատասխան աշխանանքներ, եւ բոլոր փողոցներն ու խաչմերուկները մաքրվում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ովքեր կարող են դիմել համապատասխան մարմին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եւ ի՞նչ է պետք դրա համար: 

Արթուր Մխիթարյան (42 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե՝
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ի դեպ, վերը նշվածը վերաբերում է այն անձանց, ովքեր ազգությամբ հայ չեն:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2011թ. անցկացված մարդահամարի թվերի համաձայն, ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ, մինչդեռ 2001թ. մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը 3 մլն 2 հազար 594 էր: Ստացվում է, որ տասը տարվա մեջ ՀՀ բնակչության թիվը նվազել է 130 հազար 823-ով:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամ անձն աշխատանքային երաշխիքներ ունի, թե ոչ: Եթե այո, խնդրում եմ ասեք, թե որոնք են դրանք:

Անի Թադեւոսյան (29 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքի ընդունելիս հաշմանդամի համար փորձաշրջան չի սահմանվում:
Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում այլ անձանց առողջությանը եւ աշխատանքի անվտանգությանը:
Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնում ստացող անձանց:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատատեղում մնալու առավելությունից:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Ավելացնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք՝ աշխատունակ տարիքի (18-ից 63), կազմում են 65.8 %, իսկ երիտասարդ տարիքի՝ (18-ից 40) 14,1%: Ավելացնենք, որ աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է շուրջ 9%:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ընդունելության քննությունների համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Անահիտ Հարությունյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դիմում-հայտի հետ ներկայացվում են՝
ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական եւ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
ե) զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
զ) սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաեւ զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),
է) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2012-2013 ուսումնական տարում ՀՀ-ում պետական ուսումնական հաստատություններում սովորողների թիվը կազմել է սովորողների ընդհանուր թվաքանակի 97.9%-ը կամ 361228 սովորող: Ի դեպ, նրանցից 173.769-ն աղջիկներ են:




Լրահոս