Armlur.am-ը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից տեղեկանում է, որ երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են 1 գրամ սպիտակ փոշենման զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: