Չիսորայի դեմ մենամարտը կլինի տարվա իրադարձություն. Ֆյուրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկներ Դերեք Չիսորան և Թայսոն Ֆյուրին վերջին անգամ հանդիպել են մենամարտից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Հետագայում տեղի կունենան կշռման արարողությունը և ռևանշ մենամարտը: Սպասվում է, որ այն կհավաքի մեծ թվով հանդիսատես:

«Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ մենամարտի վրա: Այլ բաների վրա ուշադրություն չեմ դարձնում: Արդեն ասացի այն, ինչ ցանկանում էի: Ավելացնելու ոչինչ չունեմ: Համոզված եմ, որ այս մենամարտը կլինի տարվա իրադարձություն: Տարվա լավագույն մենամարտը և լավագույն շոուն: Շանսերը 50/50 են»,-նշել է Ֆյուրին:

«Ես և այս հսկան պատրաստ ենք մենամարտին: Մնում է միայն հագնենք ձեռնոցները: Կարծում եմ՝ սա կլինի հիանալի մենամարտ, որը նմանը չի եղել արդեն երկար ժամանակ: Հաղթողը կմենամարտի Կլիչկոյի դեմ: Սա նշանակալից պահ է բրիտանական բռնցքամարտի համար»,-հայտարարել է Ֆրենկ Ուորենը:

Derek+Chisora+David+Haye+Dereck+Chisora+Public+gTLW4134cc6l




Լրահոս