Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Հանդիպումը տևեց շուրջ 2.5 ժամ:
Դեսպանը հանդիպումից հետո միայն նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, սակայն այլ մանրամասներ չցանկացավ ներկայացնել:
Հանձնաժողովի անդամները ևս չցանկացան որևէ մեկնաբանություն տալ՝ միայն նշելով, որ հանդիպումը կոնֆեդենցիալ է: