Արազ Օզբիլիսը սկսել է մարզվել գնդակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ծնկի վիրահատության էր ենթարկվել, շարունակում է վերականգնման կուրսերը և Տարասովկայի մարզաբազայում սկսել է անհատական մարզումները: Այս գործընթացն ընթանում է ծրագրի համաձայն, և Արազը սկսել է դաշտում թեթև վազել և աշխատել գնդակով:

Օզբիլիսն արդեն սպարտակցիների հետ միասին դուրս է եկել խաղադաշտ և աշխատել հատուկ ծրագրով:

«Վիրահատությունից հետո առաջին ամիսն ուղղակի սարսափելի էր: Չնայած արդեն վիրահատությունից երկրորդ օրը վերականգնողական աշխատանքներ էի կատարում, բայց ամեն ինչ դժվար էր: Սակայն ամեն օր հետզհետե ավելին ու ավելին էի անում:

Հիմա սկսել եմ աշխատանքները դաշտում և շատ երջանիկ եմ: Աշխատում եմ գնդակով, և վերջապես կարող եմ ինձ կրկին ֆուտբոլիստ զգալ: Կսկսեմ շատ աշխատել, որպեսզի մրցաշրջանի երկրորդ հատվածում պատրաստ լինեմ խաղալու», – հայտարարել  է նա:

 




Լրահոս