Հասարակությանը հանրային բարեկեցության լեգենդներով մի´ կերակրեք. Գուրգեն Արսենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ այս փաստաթղթի ստորագրումը կարևորագույն էջ է մեր երկրի համար:

«Միավորված աշխատանքային կուսակցության անունից եմ ես հանդես գալիս և հայտարարում, որ մենք միանշանակ պաշտպանում ենք այս միությանը»,- նշեց պատգամավորը:

Վերջինս իր ելույթում հիշատակեց նաև ԱՄՆ-ի դեսպանին: «Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի դեսպանը մի հայտարարություն արեց, թե իր համար անակնկալ էր նախագահի որոշումը, սակայն մենք հասկանում ենք դրդապատճառները: Հետաքրքիր է՝ նրանք հասկանում են, թե գիտեին այդ մասին»,- նշեց Արսենյանը:

Վերջինիս կարծիքով` ԵՏՄ պայմանագրի շուրջ շահարկումներն ավելի քիչ կլինեին, եթե այն հանրաքվեի դրվեր:

Գուրգեն Արսենյանը նշեց նաև, որ մեր ժողովուրդը կերակրվում է հանրային բարեկեցության լեգենդներով, սակայն դրանք լեգենդի ոգով են եղել և իրականությանը չեն համապատասխանել: «Գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսական կյանքի գլխավոր բաղադրիչներից մեկը առևտուրն է: Սակայն հանրային բարիք ստեղծվելու փոխարեն՝ մի գրպանից գնում է մյուսի գրպանը: ԵՏՄ-ին անդամակցությունը հսկայական ռեսուրսներ կարող է տրամադրել Հայաստանին»,- նշեց Արսենյանը:




Լրահոս