Ինչպես վերականգնել «աղետի գոտի»-ն. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական դեկտեմբերի 7-ը դարձյալ փաստեց, որ աղետի գոտին շարունակում է պահպանվել: Հարյուրավոր մարդիկ դեռևս տնակներում են ապրում, ու հույս էլ չկա, թե նրանք մի օր սեփական տանիք կունենան: Ժամանակավոր կացարանները, արդեն 26 տարի, այս մարդկանց տունն ու օջախն են դարձել:

Armlur.am-ի երևանցի զրուցակիցները ցավով էին արձանագրում այս փաստը և որպես հարցի լուծում նշում, որ այս և նախորդ իշխանությունները ցանկության դեպքում վաղուց կարող էին տնակներում ապրողներին արժանավայել կացարաններով ապահովել:

Հարցադրումը նույնիսկ զարմացնում էր մեր համաքաղաքացիներին, քանի որ նրանք նույնպես այն կարծիքին են, որ ցանկության դեպքում «աղետի գոտի» հասկացությունը վաղուց պատմություն դարձած կլիներ:




Լրահոս