Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումների մի մասը:
Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 1-1 ավարտեց, հանդիպումը բելգիական «Անդերլեխտի հետ: Գոլի հեղինակ դարձան Իմոբիլեն և Միտրովիչը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Նշենք, որ A խմբից պայքարը կշարունակեն «Ատլետիկոն» և «Յուվենտուսը», B խմբից՝ «Ռեալը» և «Բազելը», C խմբից՝ «Մոնակոն» և «Բայերը», D խմբից՝ «Բորուսիան» և «Արսենալը»: