Սուպերմարկետներում 100 հազար դրամից ավել գնումներ չե՞ն թողնում կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համացանցում սպառողների բուռն քննարկման առիթ էր դարձել այն հարցը, որ մայրաքաղաքի առավել խոշոր առևտրի կենտրոններում գնումները սահմանափակ են: Սպառողների փոխանցմամբ՝ նրանց չի տրվում հնարավորություն 100 հազար դրամից ավել գնումներ կատարելու, և վաճառողներին ասված է, որ պատճառը դոլարի արժեզրկումն է:

Armlur.am-ն ահազանգի հետքերով՝ զանգահարեց մի քանի սուպերմարկետներ: SAS սուպերմարկետից մեզ հայտնեցին, որ այստեղից գնումներ հնարավոր է անել այնքան, որքան ցանկանում է սպառողը: Նույն պատասխանը ստացանք նաև «Կրպակ» խանութների և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից: Ի դեպ, սպառողների բողոքները կապված էին հենց վերջինիս հետ:




Լրահոս