ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «Վիկիլիկս»-ի այսպես կոչված՝ «հայկական թղթապանակի»  հրապարակումներից հետո որոշ իրազեկ աղբյուրներ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ամեն ինչ դեռ առջեւում է, եւ հաջորդ հրապարակումը կարող է վերաբերել վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Նույն աղբյուրների վկայությամբ, կարող են առաջիկայում լինել բացահայտումներ ինչ-ինչ տնտեսական բնույթի հարցերով: Առայժմ: Իսկ եթե գործընթացները խորանան, չի բացառվում, որ անձնական ինչ-որ սկանդալներ էլ բացահայտվեն: Բայց այս վերջին մասը առայժմ փոքր-ինչ անհավանական է համարվում. կսկսեն տնտեսականից: «Ժողովուրդ»-ը փորձեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանից մեկնաբանություններ ստանալ ստացված տեղեկությունների վերաբերյալ, բայց Անանյանը պատասխանեց, թե «ՀՀ նախագահի մամուլի խոսնակը ժամանակին պատասխանել է այդ հարցին` նշելով, որ օտար, երրորդ  պետության ներքին փաստաթղթերի, գրագրության վերաբերյալ  փաստերը մեր կողմից ենթակա չեն  մեկնաբանության»:




Լրահոս