Կուբայի ղեկավարը կարող է այցելել ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տանը չեն բացառում, որ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն կարող է այցելել ԱՄՆ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոն Էռնեստը:

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգտոնը փոխում է իր քաղաքականությունը Կուբայի նկատմամբ: Խոսքը գնում է հարաբերությունների կարգավորման մասին, այդ թվում՝ դիվանագիտական: Բացի այդ, Օբաման ու Կաստրոն արդեն հեռախոսազրույց են ունեցել: Օբաման չի բացառում նաև իր այցը Կուբա: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:




Լրահոս